Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Արևմտամետ ու հակառուս խաղալով՝ Նիկոլն այս պահին իր իշխանության հարցն է լուծում

Արևմտամետ ու հակառուս խաղալով՝ Նիկոլն այս պահին իր իշխանության հարցն է լուծում
02.06.2026 | 13:15

Նիկոլը չի հասկանում կամ չի ցանկանում հասկանալ, որ Մոսկվան ասում է՝ ԵԱՏՄ, թե ԵՄ հարցում կողմնորոշվեք հենց հիմա, մենք ձեզ թույլ չենք տա օգտվել մեզանից մինչև այն պահը, երբ պատրաստ կլինեք ցատկել այլ հարթակ:

Մյուս կողմից՝ Մոսկվան չի հասկանում կամ չի ցանկանում հասկանալ, որ Նիկոլը թքած ունի թե Եվրոպայի վրա, և թե Ռուսաստանի: Արևմտամետ ու հակառուս խաղալով՝ Նիկոլն այս պահին իր իշխանության հարցն է լուծում:

Եվրոպացիների օգնությամբ վերընտրվելուց հետո բալալայկան ձեռքը կվազի Մոսկվա ու Լենինի մավզալեյի վրայից կգոռա՝ Հայաստանը ԵԱՏՄ է ու վերջ: Եվ, այդ ամենը Կրեմլից հնչող ծափերի ներքո:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3451

Մեկնաբանություններ